Չգիտեմ` ինչու եմ էսքան սիրուն. Նորքի տուն-ինտերնատի բնակիչները խոսում են կնոջ դերի մասին

Նորքի տուն-ինտերնատի բնակիչները պատմում են, որ շաբաթը մեկ անգամ պարտադիր ներկում են եղունգները։
Sputnik
Նորքի տուն-ինտերնատի բնակիչները Կանանց միջազգային օրվա կապակցությամբպատմել են կնոջ դերի, օրվա խորհրդի ու իրենց առօրյայի մասին։ Տեսանյութը Facebook–ում հրապարակել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Ինչո՞ւ եմ էսքան սիրուն, չգիտեմ»,–ասում է տուն–ինտերնատի բնակիչներից Ռոզա Սարգսյանը, որը խնամքով ընտրում է ամեն օրվան համապատասխան իր հագուստները։
Տիկին Ռոզան ուրախ առիթներին նախընտրում է վառ գույներ, իսկ տխուր վայր այցելելիս սև հագուստ է հագնում։
«Էս տղան այնքան լավ ձայն ունի, որ ինչ էլ երգի, լսվում է». Սուջյանը «Մարդի 8»–ն է երգում
Տուն-ինտերնատի բնակիչներից Լաուրա Ղազարյանն էլ իր հերթին ասում է, որ մարդը պետք է ճաշակով հագնվի, քանի որ մի խոսք կա` մարդուն ընդունում են հագուստով, ճանապարհում` ուղեղով։ Հենց այս պատճառով էլ, ըստ տիկին Լաուրայի, պետք է հագուստով էլ, ուղեղով էլ հարուստ լինես։
Պարեկները ՀՀ մարզերում կանանց համար «հատուկ միջոցառում» են անցկացրել