Ռուսական պատվիրակությունը հասել է Կիևի հետ բանակցությունների վայր. տեսանյութ

Բրեստում կայանալու է ռուս–ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։
Sputnik
Ռուսական պատվիրակության անդամները հասել են ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների վայր։
Հանդիպումը կայանալու է Բելառուսի Բրեստի մարզում։
Ռուսական պատվիրակության ներկայացուցիչները բանակցությունների վայր են գնացել մի քանի ավտոմեքենայով՝ բելառուսական ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ։
Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ հանդիպումը կսկսվի ժամը 17:00-ին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: