Ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes–ի վարորդը տեղում մահացել է

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա Գրիշա Ղազարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Խոշոր վթար Երևանում. Nissan-ի ղեկին անչափահաս է եղել
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: