Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը կմեկնի Թուրքիա, որտեղ դիվանագիտական համաժողով է անցկացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը որոշել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,–Facebook–ում գրել է Հունանյանը։
Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ մեկնաբանելով լուրը` ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։
Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք ի դիվանագիտական 2-րդ ֆորումին Հայաստանից մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։