ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պենտագոնի մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել Ուկրաինայի տարածքում գաղտնի կենսաբանական փորձարկումների անցկացման բացահայտման հարցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչին։
Ստացված փաստաթղթերը հաստատում են, որ ուկրաինական կենսալաբորատորիաներում, Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ, կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում է իրականացվել:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից մանրէաբանական (կենսաբանական) ու թունավոր զենքի արգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտման փաստերի բացահայտումը թույլ չտալու համար Ուկրաինայի առողջապահության նախարարությունը բոլոր կենսալաբորատորիաներին հրահանգ է ուղարկել վտանգավոր պաթոգենների պահպանվող պաշարների անհետաձգելի վերացման մասին:
Իրենք՝ ամերիկացիները անվանում են այդ լաբորատորիաները «վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններ»։ Բայց, զարմանալիորե,ն մոտակայքում ապրող մարդիկ սկսել են ավելի հաճախ հիվանդանալ ու այնպիսի հիվանդություններով, որոնք բնորոշ չեն տվյալ տեղանքին։
ԽՍՀՄ փլուզումից հետո նմանատիպ լաբորատորիաներ հայտնվեցին Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում ու Տաջիկստանում։
Մոտ ժամանակներս ՌԴ ՊՆ-ն մտադիր է ներկայացնել ստացված փաստաթղթերի վերլուծության արդյունքները։