Ռուսների հանդեպ խտրականություն է դրսևորվում․ Բեռլինում մարդիկ փողոց են դուրս եկել

Եղել են հարձակման դեպքեր, իսկ դպրոցներից մեկում ուսուցչուհին հրաժարվել է պարապել երեխայի հետ ռուս լինելու պատճառով։
Sputnik
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բողոքի ցույց է անցկացվել՝ ընդդեմ ռուսների հանդեպ խտրականության
Մարդիկ բողոքում են, որ իրենց, ինչպես նաև երեխաներին վիրավորում են և մեղադրում են Ուկրաինայի վրա հարձակման մեջ։ Կանանցից մեկը պատմել է, որ ավտոբուսում մի տղամարդ բռունցքներով հարձակվել է իր դստեր և ընկերների վրա։
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակցի խոսքով՝ իր ընկերուհու երեխային դպրոց չեն թողել «Ռուսաստան» գրությամբ բաճկոնի և Օլիմպիական խաղերի խորհրդանշանի պատճառով:
«Ուսուցչուհին հրաժարվել է պարապմունք անցկացնել նրա հետ»,- ասել է կինը:
Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել էր, որ եվրոպական բուհերից սկսել են հեռացնել ռուս ուսանողներին։