Մակրոնն այսօր կրկին կխոսի Պուտինի հետ

Վլադիմիր Պուտին ու Էմանուել Մակրոն. Արխիվային լուսանկար
Երկու ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 3-ին ու տևել էր մեկուկես ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «մոտակա րոպեներին» նոր հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը՝ հղում անելով Ելիսյեան պալատի աղբյուրին։
Երկու ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 3-ին ու տևել էր մեկուկես ժամ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի նպատակը Ուկրաինան ապաազգայնականացումն ու ապառազմականացումն է, ինչպես նաև՝ նրան չեզոքություն պարտադրելը։