ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մարտի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսային` 2-5 մ/վ։ Մարտի 8-ից 10–ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև -2։