Աղջի՞կ է, թե՞ տղա․ Սիրուշոն հայտնել է որդիներին, որ ևս մի բալիկ է ունենալու

Սիրուշոյի երեխաների արձագանքը ընտանիքում ևս մեկ համալրման առիթով հուզել ու ծիծաղեցրել է հետևորդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Հայտնի երգչուհի Սիրուշոն իր որդիներին՝ 6-ամյա Ռոբերտին և 4-ամյա Միքայելին պատմել է, որ շուտով իրենց ընտանիքում ևս մեկ երեխա կհայտնվի։ Հուզիչ տեսանյութը երգչուհին հրապարակել է Instagram-ի ու ֆեյսբուքյան էջերում։
Երեխաների արձագանքը ծիծաղեցրել է Սիրուշոյին և նրա ամուսնուն՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին։
«Մենք ևս մի բալիկ էլ ենք ունենալու»,- ուրախ լուրը հայտնում է Սիրուշոն։
«Չէ հա»,- բացականչում է փոքրիկ Միքայելը։
Դրանից հետո տղաները սկսում են հետաքրքրվել է՝ աղջի՞կ է, թե՞ տղա։
«Դու նայե՞լ ես փորիդ մեջ, աղջի՞կ էր, թե՞ տղա»,- հարցնում է տղաներից մեկը։
Մեկն ասում է՝ «քույրիկ եմ ուզում», մյուսն էլ՝ «եղբայր»։
Որդիներից մեկն էլ առաջարկում է 2 աղջիկ ունենալ, որ իրենց ընտանիքում երկու եղբայր, երկու քույր լինեն։
Երգչուհու հետևորդները շատ են հավանել տեսանյութն ու ջերմ գրառումներ են թողել։
«Կյանքուկներ ջան, օտիմ ձեզ»,- գրել է երգիչ Անդրեն։
«Ախ, դե գժվեցի ես, ասում ա՝ նայե՞լ ես փորի մեջ, աղջի՞կ ա, թե՞ տղա։ Աստված օրհնի ու պահպանի ձեզ»,- երգչուհի Սոֆի Մխեյանն անտարբեր չի մնացել։
«Օրհնություն»,- գրել է երգչուհի Արմինկան։
«Ի՜նչ կյանք են, Աստված Ձեզ հետ», «Սիրուց ծնված սերեր․․․Շարունակելի», «Գժվելու սիրուն եք»․ այսպես հարյուրավոր բարեմաղթանքներ են մեկնաբանություններում գրել հետևորդները։
Իր հղիության մասին Սիրուշոն հետևորդներին հայտնել է երեք օր առաջ՝ համացանցում տեղադրելով տեսանյութ էլեգանտ, կիպ սև հագուստով։ Գործընկերներն ու երկրպագուներն անմիջապես շտապեցին գուշակել երրորդ երեխայի սեռը։ Շատերը դեռ վաղուց էին խնդրում Սիրուշոյին անպայմանորեն իր նման անուշիկ աղջիկ ունենալ։