«Վերին Լարսով» Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար

Վերին Լարս տանող ճանապարհ
Մարդատար մեքենաները կարող են երթևեկել ձնապաշտպան թունելներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Միաժամանակ ձյան և մերկասառույցի պատճառով անցակետը փակ է բեռնատարների համար։
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում ձնապաշտպան թունելներով թույլատրվում է երթևեկությունը միայն թեթև մարդատար մեքենաների համար։
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel»–ը բախվել է «Nissan»–ին. 6 տուժած կա