Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկ կկազմակերպվի. տարածքից 180 մեքենա աղբ է տեղափոխվել

Երևանի քաղաքապետը հետևել է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքի մաքրման աշխատանքների ընթացքին։
Sputnik
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում առաջիկայում ծառատունկ կկազմակերպվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել:
Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, որի ընթացքին տեղում հետևել է քաղաքապետը:
Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում շուրջ 160 աշխատակից է ներգրավվել:
Ծրագրի շրջանակում տարածքից արդեն իսկ շուրջ 180 մեքենա աղբ է տեղափոխվել:
Վերացնել ապօրինի առևտուրն ու զբաղվել փողոցային երաժիշտներով. Սարգսյանի կարգադրությունը