Ոստիկաններին տեսնելով` նետել է ատրճանակը. Երևանում զինված բախում է կանխվել

Բաժին տարված տղաներին խուզարկել են և նրանց մոտ մոխրացած հետքերով կաթուցիչներ, կոլբաներ և դանակ հայտնաբերել։
Sputnik
Ոստիկանները Երևանում զինված բախում են կանխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկություններ է ստացվել, որ Էրեբունու փողոցում զինված մարդիկ են հավաքվում, որոնք պետք է վիճաբանության մասնակցեն։
Ոստիկանները շտապել են Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու։ Այնտեղ հայտնաբերվել են մի խումբ անձինք։ Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ է հանել ու նետել։
Հայտնաբերված անձինք, որոնք Երևանի, Չարենցավանի և Գառնիի բնակիչներ են, բերման են ենթարկվել։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ, կոլբաներ և դանակ։ Տարածքի զննությամբ հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է քննություն։
Արտակարգ դեպք Երևանում. «Ապավեն» ընկերությունում քաղաքացին նռնակ է պայթեցրել