Ուժեղացված ծառայություն Գորիսում. մեքենաների սրահներում սառը զենքեր են հայտնաբերվել

Գորիսում ուժեղացված ծառայության արդյունքում 8 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Sputnik
Մարտի 3-ին ոստիկանները Գորիս քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ուժեղացված ծառայություն ժամանակ ստուգվել է 956 տրանսպորտային միջոց, որոնցից մի քանիսի սրահում հայտնաբերվել են սառը զենքեր։ Տարբեր խախտումների փաստերով կազմվել է 54 արձանագրություն: 8 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նշենք, որ ոստիկանությունը հաճախակի է ուժեղացված ծառայություն իրականացնում այս կամ այն մարզում։