Գեղարքունիքում ջուր չի լինի. քամու պատճառով ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում վթարային ջրանջատում կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուժեղ քամիներով պայմանավորված` ընդհատվել է «Լճաշեն» պոմպակայանի էներգասնուցումը։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուրը»` Faceboook–ի իր էջում գրառում անելով։
««Լճաշեն» պոմպակայանի էներգասնուցման հետևանքով մարտի 4-ին ժամը 14։00-20։00-ըկդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը»,–ասվում է գրառման մեջ.
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրությամբ խաչն ուժգին քամու հետևանքով ընկել էր: