ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, ինչի հետևանքով 4 անձ է հոսպիտալացվել, գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 08:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 46-ամյա Ն. Դավթյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտճոնապարհի 52-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորները` Վանաձորի բնակիչներ 66-ամյա Ռ. Դավթյանը, 19-ամյա Լ. Դավթյանն ու 19-ամյա Լ. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վարորդն ու վիրավորներն ընտանիքի անդամներ են, իսկ Լուսինե և Լիլիթ Դավթյանները` երկվորյակ քույրեր։