Քաշքշուկ Զապորոժիեի կայարանում. մարդիկ փորձում են լքել երկիրը

Ուկրաինայում մարդիկ փորձում են հեռանալ մարտական գործողությունների գոտուց։ Այդ պատճառով կայարանում հերթեր են և քաշքշուկ, շատերը չեն կարողանում գնացք մուտք գործել։
Sputnik
Կադրերում երևում են նաև տղամարդիկ, թեև ռազմական դրության ժամանակ արգելվում է Ուկրաինայի սահմաններից 18-ից մինչև 60 տարեկան արական սեռի քաղաքացիների դուրս գալը:
Պատերազմի մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1 մլն փախստականներ լքել են Ուկրաինան և փրկություն են փնտրում այլ երկրներում՝ Լեհաստանում, Հունգարիայում, Մոլդովայում, Ռումինիայում, Սլովակիայում և այլն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։