ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սիրեցյալի՝ Անիտա Այվազյանի հետ Երևանում է։ ՏեղեկությունըInstagram-ում հայտնել է շախմատիստը և լուսանկարներ հրապարակել սիրելիի հետ։
«Երևանում հաճելի ժամանակ ենք անցկացնում»,–լուսանկարներին կից գրել է Արոնյանը։
Զույգի հետևորդները դրական մեկնաբանություններ են գրել։
««Իմ սիրած զույգը», «Երջանիկ լինեք», «Սիրուն եք»»,–գրել են նրանք։
Նշենք, որ Լևոնն ու Անիտան Երևան են ժամանել Սենտ Լուիսից (ԱՄՆ), որտեղ էլ բնակվում են։
Հիշեցնենք` 2020թ–ին շախմատիստի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։
Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։ Զույգը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։