ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` առավոտյան և ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Որոշ հատվածներում քամու ուժգնությունը կարող է հասնել 18-23 մ/վ–ի։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +6-ից +8-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -2։