ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Դոհայում անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանը` արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նշվում է, որ Հարություն Մերդինյանն էլ բրոնզ է նվաճել։
Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը եզրափակիչ էին դուրս եկել օղակների վարժությունից, իսկ Հարություն Մերդինյանը լավագույն արդյունքն էր ցույց տվել նժույգթափերում:
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև մարտի 6-ը: