ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրությամբ խաչն ուժգին քամու հետևանքով ընկել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Նրա խոսքով՝ առավոտյան են այդ մասին իմացել։ Ավերվածություններ չեն եղել, ոչ ոք չի տուժել, քանի որ խաչը տեղադրված է բարձրադիր և ոչ բնակելի հատվածում:
Նշենք,, որ խաչը կանգնեցվել էր անցած տարվա նոյեմբերին ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: