Ռուս զինվորականները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում «Ինոխոդեց» հարվածային անօդաչու թռչող սարքով ոչնչացրել են «Այդար» գումարտակի հրամանատարական դիտակետը։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ - ն ցուցադրել է հարվածային դրոնի օպերատորի էկրանից արված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է դրոնը մի շարք շենքերի վրայով թռիչք կատարում: Կադրում կարելի է տեսնել կառավարվող հրթիռը, որը ճշգրիտ հարվածով ոչնչացնում է կառույցներից մեկը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։