Ադրբեջանում ժամկետային զինծառայող է մահացել

Ադրբեջանակն բանակի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Բժիշկները չեն կարողացել փրկել ավտովթարի ենթարկված զինծառայողի կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ադրբեջանում մահացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող Վյուսալ Քյազիմովը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Քյազիմովը տուժել է մարտի 3-ին գրանցված ռազմական բեռնատարի վթարի հետևանքով։
Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Դեպքի առթիվ քննություն է իրականացվում։