Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների վայր. տեսանյութ

Բանակցությունների սենյակ. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Բելառուս ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։ Տեղեկությունը տեսանյութին կից հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում երևում է, որ ուկրաինական կողմը հանդիպման վայր է գալիս ուղղաթիռներով, ինչպես անցած անգամ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Բելառուսի Բրեստի շրջանում։
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:
Իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր մարտի 2-ի երեկոյան Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Սկզբում նշվում էր Բելովեժյան թավուտում հանդիպման մասին, սակայն ուկրաինական կողմը չհամաձայնեց տեղի սիմվոլիզմի պատճառով (հենց այնտեղ 1991 թվականին ստորագրվեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների միջև) ։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայրում սպասելու է ուկրաինական ներկայացուցիչներին: Կրեմլի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, որևէ կանխատեսում չի արել բանակցությունների հնարավոր ելքի վերաբերյալ։
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։