Սիրուշոն հղի է

Սիրուշո
Հայտնի երգչուհին տեսանյութ է հրապարակել, և երկրպագուների շնորհավորանքները չեն ուշացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն սպասում է երրորդ երեխայի ծնվելուն։ Նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հստակ երևում է, որ նա հղի է։
Երկրպագուները շնորհավորել են 35-ամյա երգչուհուն։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն ամուսնացել են 2009թ.-ի հունիսի 6-ին։ Նրանք ունեն երկու որդի։ Ավագ որդու անունը Ռոբերտ է, կրտսերինը՝ Միքայել։
Անցել եմ ամբողջ ավանդական ուղին․ ինչպես են ծանոթացել և ամուսնացել Լևոնն ու Սիրուշոն