Կիևն ազդանշաններ է ստացել. Զելենսկին խոսել է բանակցությունների առաջին փուլի մասին

Վլադիմիր Զելենսկի
Ռուս–ուկրաինական բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցությունների ժամանակ հնչեցրել է իր դիրքորոշումը, Ուկրաինան էլ պատասխան առաջարկներ է առաջ քաշել։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է իր տեսաուղերձում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Բելառուսի տարածքում կայացան Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մինչ այդ Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից։ Հանդիպումից հետո Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտարարեց, որ Կիևի և Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո։

«Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշումները։ Մեր կողմից պատասխան կետեր են հնչել պատերազմն ավարտելու համար։ Որոշակի ազդանշաններ մենք ստացել ենք», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով` Կիևը կվերլուծի Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները և կորոշի, թե ինչպես անցնի բանակցությունների երկրորդ փուլին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: