Ո՞ր մթերքները կօգնեն հարթ ու առողջ մաշկ ունենալ

Որոշ մթերքներ նպաստում են մաշկային ցանի, բշտիկների առաջացմանը, այլ մթերքներ, ընդհակառակը, օգնում են առողջ մաշկ ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Ստամոքսաաղիքային տրակտի խանգարումները կարող են առաջացնել ոչ միայի տհաճ զգացողություններ, որովայնի ցավ, այլև կարող են փչացնել մաշկի արտաքին տեսքն ու առողջությունը, որի հետևանքով մաշկի վրա կարող են ցան ու բորբոքված բշտիկներ առաջանալ։ Ինչպես հավաստիացնում է սննդաբան Պաուլինա Լին, մաշկի գեղեցկության համար չարժե կարտոֆիլը, միսը ուտել տապակած վիճակում, ինչպես նաև անհրաժեշտ է խուսափել սպիտակ հաց օգտագործելուց, գրում է Eat This, Not That!-ը։
Մասնագետի խոսքով, պրոբիոտիկների պակասը և վերամշակված ածխաջրերով հարուստ մթերքների օգտագործումը ծայրահեղ վատ են անդրադառնում մաշկի արտաքին տեսքի վրա։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը կարող է վատացնել մաշկի վիճակը ակնեի (կորյակային ցան) ժամանակ»,- ասել է մասնագետը։
Պետք է խուսափել նաև յուղազերծված կաթնամթերքից և հատկապես կաթից, որոնք ակտիվացնում են ճարպագեղձերի աշխատանքը, որն էլ իր հերթին ակնեի առաջացման պատճառ է դառնում։
Մաշկի վիճակը լավացնելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս հաճախ խնձոր, ծնեբեկ, սաղմոն, հատապտուղներ և վարսակի շիլա ուտել։
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս սնվելու հստակ ժամանակացույց սահմանել, որպեսզի խուսափել շատ ուտելուց, որովհետև դա ևս ազդում է մաշկի որակի վրա։