Ուկրաինական զորքերը զանգվածաբար գնդակոծում են Դոնեցկի Կույբիշևսկի և Կիևյան թաղամասերը։ Այս մասին հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեմզինը:
«Գնդակոծվել է թիվ 31 դպրոցը։ Ուղղակի հարված է հասցվել Երիտասարդ հանքափորներ կոչվող փողոցի թիվ 41ա բնակելի տան վրա»,- ընդգծել է Դոնեցկի վարչակազմի ղեկավարը:
Քաղաքի վարչակազմը խնդրում է բնակիչներին չմոտենալ պատուհաններին և, եթե հնարավոր է, տեղափոխվել ապաստարաններ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններ են ընթանում արդեն 6 օր։