Մեղրի լեռնանցքում ձնախառն անձրև է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության այլ ճանապարհներին

Սյունիք. Արխիվային լուսանկար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ ճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերում ձյուն և ձնախառն անձրև է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հիշեցնենք, որ «Վերին Լարսով» Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը ևս այսօր փակ է բեռնատարների համար։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։