ՀՌՀ–ն կարող է ընդունել Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին

Հայ–ռուսական համալսարան
Համալսարանի ռեկտորը պատրաստվում է կոնկրետ առաջարկություններով դիմել ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայ–ռուսական համալսարանը (ՀՌՀ) պատրաստ է ընդունելու Ուկրաինայի դեպքերի պատճառով Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին։ Այդ մասին հայտնել է ՀՌՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայ–ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել վերջին իրադարձությունների կապակցությամբ Եվրոպայում ճնշման ենթարկված ռուսաստանցի ուսանողներին... Անթույլատրելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Կրկնակի ցավալի է, եթե նման բան են թույլ տվել Եվրոպայում», – գրել է նա Facebook–ի իր էջում։

Դարբինյանը նշել է, որ կոնկրետ առաջարկություններով դիմելու է ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային։
Երեկ ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը պայմանավորվել են համատեղ աշխատել` Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ֆրանսիայի, Չեխիայի, Բելգիայի և այլ պետությունների բուհերից հեռացվող ռուսաստանցի ուսանողների իրավունքները պաշտպանելու համար։
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ
Ավելի վաղ ՌԴ գիտության և կրթության նախարարությունը հայտարարել էր, որ արտասահմանյան բուհերից հեռացվող և իրենց իրավունքների ոտնահարման հետ բախվող ուսանողներն անվճար կշարունակեն ուսումը Ռուսաստանի առաջատար համալսարաններում։
Mastercard–ը որոշ կառույցների համար արգելափակել է վճարային ցանցի հասանելիությունը