Գարունն անձրևով կսկսի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, 2-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ, մարտի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գարնան առաջին օրվա գիշերը եղել է 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13....+15 աստիճան։