Գարնան առաջին օրը խորհրդարանն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ

2008թ–ի մարտի 1-ին Երևանում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին քաղաքացիական անձինք ու ոստիկաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այսօր խորհրդարանն իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց 1 րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով 2008թ–ի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

«Այսօր մարտի 1-ն է, 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություների հետևանքով ՀՀ 10 քաղաքացիներ զոհվեցին` 8 քաղաքացիական անձինք ու 2 ոստիկաններ»,– հիշեցրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` առաջարկով 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ