Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանը մեկնի Ստրասբուրգ

Արմեն Գևորգյան
Դատարանը համարեց, որ պատգամավորը կարող է առցանց մասնակցել ԵԽԽՎ նիստերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը թույլ տալ բացակայել ՀՀ տարածքից։
Գևորգյանը տեղեկացրել էր դատարանին, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Պատգամավորը խնդրել էր դատավորին հերթական դատական նիստը նշանակելիս հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։
Դատարանը գտավ, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցանց մասնակցել այդ նիստերին և թույլ չտվեց նրան մեկնել Ստրասբուրգ։
Դիմել ՍԴ, գործի վարույթը կասեցնել. Քոչարյանի պաշտպանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարան
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։