Ուկրաինայում մարտական ուղղաթիռներ են կիրառվել. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Տեսանյութում ներկայացվում են ուկրաինացիների ոչնչացված տեխնիկայի բեկորները։
Sputnik
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական տեխնիկայի և ռազմական օբյեկտների ոչնչացման տեսանյութը`հարվածային ուղղաթիռների կիրառմամբ։
Կադրերում երևում են ռուսական Մի-28ՆՄ, Կա-52 և Մի-35, Մի-8 հարվածային ուղղաթիռները։
Տեսագրությունում կարելի է տեսնել այդ ուղղաթիռներից «օդ–ցամաք» հրթիռների արձակումը և հակառակորդի տեխնիկայի և շինությունների խոցումը, այդ թվում` պահեստի նմանվող մի շինության։
Շվեյցարիան փակել է երկինքը ՌԴ–ից թռիչքների համար և արգելել 5 «օլիգարխների» մուտքը երկիր
Ներկայացվում են նաև ուկրաինացի զինվորականների պարտության արդյունքները՝ ոչնչացված տեխնիկայի բեկորները, այդ թվում, ենթադրաբար, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։