Ինչպիսի՞ եղանակ է սպասվում ձմռան վերջին օրը

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Տեղեկացվում է, որ քամին հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 2-3-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ձմռան վերջին գիշերը եղել է 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։