Որո՞նք են այն մթերքները, որոնց օգտագործումն իրական տարիքից տասը տարով մեծ է ցույց տալիս

Սննդաբանների խոսքով` առողջարար սննդամթերքը կարող է երիտասարդացնող ազդեցություն ունենալ, իսկ վատ սնունդը` ընդհակառակը, արագացնում է ծերացման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Սննդաբանները թվարկել են այն սննդամթերքները, որոնց օգտագործումը ոչ միայն արագացնում է ծերացման գործընթացը, այլև տասը տարով ավելի մեծ տեսք է տալիս այն օգտագործողին։ Այս մասին գրում է «Eat This Not That!»–ը։
Դիետոլոգ Տրիստա Բեստի կարծիքով՝ կիսաֆաբրիկատները նման բացասական ազդեցություն են ունենում, քանի որ պարունակում են վտանգավոր ճարպեր, վերամշակված ածխաջրեր, մեծ քանակությամբ շաքար և այլ տարրեր։
Այս բոլորը վնասակար նյութեր են, որոնք մեծացնում են սրտային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի, քաղցկեղի առաջացման վտանգը և բացասաբար են ազդում ուղեղի վրա։
Ի՞նչ ուտել քաղցրի պակասից չտառապելու համար. սննդաբանի խորհուրդը
Նման մթերքների օգտագործումը կարող է մեծացնել նաև Ալցհեյմերի հիվանդության վտանգը։
Իր հերթին սննդաբան Քայլի Իվանիրը կարծիք է հայտնել, որ սննդակարգում բջջանյութի պակասը նույնպես արագացնում է ծերացման գործընթացը։

«Բջջանյութի ամենօրյա ընդունումը շատ կարևոր է, քանի որ այն ոչ միայն նպաստում է առողջ մարսողությանը, այլև ապացուցված է, որ օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, վերահսկել քաշը և նույնիսկ կանխել շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների առաջացմանը»,- նշել է բժիշկը:

Ավելի շատ բջջանյութ օգտագործելու համար փորձագետն առաջարկել է վարսակի փաթիլները դարձնել նախաճաշի մի մասը: Խորհուրդ է տրվում նաև ավելի շատ լոբի օգտագործել:
Առողջությանը սպառնացող մեկ այլ վտանգը սննդակարգում մեծ քանակությամբ շաքարի օգտագործումն է։ Այն փչացնում է ոչ միայն կառուցվածքը, այլև մաշկը և մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։
Սննդաբանը պատմել է, թե ինչպես են օգտակար մթերքները վտանգավոր դառնում
Մասնագետները խորհուրդ են տալիս շատ մրգեր և բանջարեղեն ուտել, չհրաժարվել բարդ ածխաջրերից, ընդեղենի չափավոր (10 հատից ոչ ավել, եթե գիրանալու հակում ունեք)օգտագործումից։ Պետք չէ մոռանալ նաև ջրի օգտագործման մասին։