ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու համար

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Պեսկովի խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է բանակցություններ սկսելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է դրանք սկսելուն։

Բելառուսում ուկրաինացիների հետ բանակցությունների ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք` փետրվարի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել էր, որ Մինսկը պատրաստ է ստեղծելու բոլոր պայմանները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների ու պատվիրակների անվտանգությունն ապահովելու համար։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության ուժերին
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: