Մինչև գարուն տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօրվանից սկսած մինչև մարտի 2–ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին` ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին կլինի հարավային՝ 5-10 մ/վ արագությամբ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես մինչև մարտի 2–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 2-3-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ:
Բժիշկը պատմել է, թե ինչպես կարելի է առանց դեղերի լրացնել վիտամին D-ի պակասը