Հայաստանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է աշխարհի գավաթը. տեսանյութ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի անդամ, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում գրավել է 2-րդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը հենացատկում գրավել է առաջին հորիզոնականը: Հայտնում է մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան։
Նշենք, որ Դավթյանը նախօրեին եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև նժույգ թափեր վարժությունում։
Իսկ Հայաստանի հավաքականի անդամ, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն օղակներ վարժությունում գրավել է 2-րդ տեղը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում 14.266 միավորով հռչակվել էր չեմպիոն և անմոռուկով կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։