Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ համատեղ էներգաբլոկների անվտանգության ապահովման ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի կադրերը:
Հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։
Ռուսաստանի ՊՆ-ում նշել են, որ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողների հետ համատեղ ապահովում են Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը:
Նշվում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել էներգաբլոկների, մեկուսարանի ու օգտագործած միջուկային վառելիքի պահեստարանի անվտանգությունը:
ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը: