Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները ոչնչացրել են 2014 թվականին Խերսոնի մարզի տարածքում կառուցված բետոնե պատվարը, որը փակում էր Հյուսիսային Ղրիմի ջրանցքով դեպի Ղրիմ ջրի մատակարարումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Մեր զինվորականները ոչնչացրել են նացիստների կողմից կառուցված պատվարը, որը փակում էր հյուսիսային Ղրիմի ջրանցքը»,-հայտնել է Ակսյոնովը:
Նրա խոսքով` Դնեպրովի ջուրը դեպի Ղրիմ վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ երեկ` փետրվարի 25–ին, Ղրիմի ղեկավարն ուսումնասիրել էր Հյուսիսային Ղրիմի ջրանցքից մինչև Կալանչակի շրջանում գտնվող ջրընդունիչ կառույցների հունի վիճակը, ինչպես նաև կառուցված բետոնե պատվարը: