Երևանյան շատրվաններն այս տարի կգործարկվեն ապրիլի 7-ից. հրապարակում ջրային էկրան կտեղադրվի

Այս տարի Երևանում գործող 22 շատրվաններին կավելանան ևս 4–ը։
Sputnik
Երևանյան շատրվաններն այս տարի կգործարկվեն ապրիլի 7-ից, տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Միաժամանակ, քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից տեղեկանում ենք, որ այս տարի արդիականացվելու է հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանի լուսաձայնային համակարգը։
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի խոսքով` փոխվելու են շարժիչները, լուսային համակարգը, լուսային նոր էֆեկտներ են ստեղծվելու։
Քարերը կփոխվեն, տարածքը կոռոգվի. «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանը նորոգվում է
Բացի այդ, ըստ նրա, տարբերակ է մշակվում, որպեսզի լրացուցիչ ջրային էկրան տեղադրվի, որտեղ կարտացոլվեն մեր պատմամշակութային արժեքները ներկայացնող հոլովակներ։
Ի դեպ, մայրաքաղաքում այսօր շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան. այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով։