ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Լոռու մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Շենքերից մեկի բակում հայտնաբերվել է «Յոժ» մականվամբ ըմբշամարտիկ Արման Շահինյանի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի»,–գրում է կայքը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով:
Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:
Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:
Կայքի տեղեկություններով՝ նա Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ, ըմբշամարտիկ էր:
Բացի այդ, ըստ կայքի, նա նախկինում եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է: