Մենք մեծացել ենք Ձեր երգերով. Վահրամ Դումանյանն այցելել է Ռաիսա Մկրտչյանին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Ռաիսա Մկրտչյանին
Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում էր Ռաիսա Մկրտչյան՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգասրահներում»,-նշել է նախարարը և ուրախությամբ ընդգծել, որ այսօր էլ տիկին Մկրտչյանն իր երիտասարդական ավյունով շարունակում է սիրելի գործը։ «Դուք մեր երգարվեստի բացառիկ մեծերից եք։ Եղե՛ք առողջ, երջանիկ, շարունակե՛ք նույն եռանդով հարստացնել հայ երգարվեստը և սերունդներ կրթել»,- ասել է Վահրամ Դումանյանը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Ռաիսա Մկրտչյանին
Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:
Երգչուհին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար. «Ես երբևէ չեմ մտածել ձեռբերումներ ունենալու մասին, դա եղել է իմ հոգու պահանջը։ Երազում էի դաշնակահարուհի դառնալ։ Ինձ հետ Կոնսերվատորիայում սովորել են նաև Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը և այլ կոմպոզիտորներ։ Եվ նրանք իրենց առաջին ստեղծագործություններն ինձ են վստահել և փոխել իմ ճակատագիրը»։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Ռաիսա Մկրտչյանին
«Շատ ուրախ եմ, որ ճակատագրով այդպես ստացվեց, որովհետև դա դարձավ իմ հոգու գործը։ Երջանկություն է զբաղվել այն գործով, որի համար կոչված ես։ Ձևավորվեց մկրտչյանական ոճը, որը ոչ մի արտաքին ազդեցության չենթարկվեց և չձևափոխվեց։ Եթե իմ երգերը հաճելի են մարդկանց հոգուն, ուրեմն ես երջանիկ եմ»,- ասել է երգչուհին։
Նշենք, որ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։