Կարճատև անձրև և քամու ուժգնացում է սպասվում. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի գիշերը, 27-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավային` 5-10 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում փետրվարի 25-ի գիշերը, 27-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում փետրվարի 25–ի գիշերը եղել է 4-6 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13....+15 աստիճան։
Դեպի Կիև և Կրասնոդար չվերթերի չեղարկման մասին հայտ դեռ չի ստացվել. Քաղավիացիայի կոմիտե