Ի՞նչ տեսք կունենա Քաջարան–Ագարակ ճանապարհը. ներկայացրել է «Ճանապարհային դեպարտամենտը»

Հիմնադրամը ցույց է տվել, թե ինչպիսին կլինի «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի այդ հատվածը։
Sputnik
«Ճանապարհային դեպարտամենտը» ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե ինչ տեսք կունենա Քաջարան–Ագարակ ճանապարհը։
«Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի վերակառուցման նախագիծը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի պետական բյուջեի կողմից:
Նախագծով նախատեսվում է վերակառուցել 32 կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհահատված, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը լինելու է 80կմ/ժ։
Որոշ մասեր անցնելու են գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներ կառուցվելու են նոր ծրագծով։ Ճանապարհը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել։