Բժիշկը պատմել է, թե ինչպես կարելի է առանց դեղերի լրացնել վիտամին D-ի պակասը

Բժիշկ-էնդոկրինոլոգ Տատյանա Բոչարովայի խոսքով՝ յուղոտ ձուկն ու ձվի դեղնուցը կօգնեն լրացնել վիտամին D-ի պակասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. էնդոկրինոլոգ Տատյանա Բոչարովան ՌԻԱ Նովոստիին պատմել է այն մթերքների մասին, որոնք օգնում են մասնակիորեն վերականգնել օրգանիզմում վիտամին D-ի պակասը։
Նրա խոսքով՝ սննդակարգում անպայման պետք է ներառել յուղոտ ձուկ (սաղմոն, թյունոս, ձողաձուկ և սարդինաձուկ), ինչպես նաև ձվի դեղնուց։
«Բացի այդ, այսօր արտադրվում է վիտամին D-ով հարստացված կաթ, յոգուրտներ, հյութեր․ արտադրողները դրանք ուլտամանուշակագույն ճառագայթներով են անցկացնում։ Սակայն հնարավոր չէ վիտամինի պահանջը միայն սննդով հագեցնել։ Այդ դեպքում հարկ կլինի օրական մոտ մեկ կիլոգրամ ձողաձուկ ուտել»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանի միջին գոտում ապրողների համար, օրինակ, շատ կարևոր է մայիսից մինչև սեպտեմբեր ժամանակահտվածում արևային լոգանքներ ընդունելը։ «Ռուսական խորհուրդներ կան, թե օրական որքան վիտամին D է անհրաժեշտ․ մեծերի համար՝ 600-800 ՄՄ (միջազգային միավոր)։ 50 տարեկանից բարձր անձանց՝ 800-1000 ՄՄ՝ ոսկորների ամրության համար ավելի շատ ռեսուրս է պահանջվում»,-եզրափակել է փորձագետը։