Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կհասնի +20-ի. եղանակի տեսություն

Երևանի Հանրապետության հրապարակը. Արխիվային լուսանկար
Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի մարզում, ամենաբարձրը՝ Սյունիքի հովիտներում ու Արցախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի մարզում՝ -6 (գիշերը), ամենաբարձրը՝ Սյունիքի հովիտներում ու Արցախում՝ +20։
Երևանում փետրվարի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 14-ից 16, երեկոյան՝ 9-ից 11 աստիճան։