Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 13-ամյա տղային

Վարորդը փախուստի չի դիմել և զանգահարելլ է շտապօգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 13-ամյա տղան։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Սիմոն Հ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 13-ամյա Սերգեյ Ղ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ժամանած բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: