ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FlyՕne Armenia ավիաընկերությունը սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Տեղեկությունը հայտնում է FlyՕne Armenia ավիաընկերությունը` հավելելով, որ չվերթերը տեղի կունենան մարտի 1-ից։
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։
Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք ունեն 180 նստատեղ և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Ինքնաթիռներն ունեն HEPA օդային զտիչներ, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: Flyone-ը գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում: