Բաքվում փլուզվել է կիսակառույց շենքը. փլատակների տակ մարդիկ կան

Բաքու. Արխիվային լուսանկար
Դատախազության աշխատակիցները զննում են դեպքի վայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի -Sputnik. Բաքվում այսօր փլուզվել է շինարարության փուլում գտնվող շենքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի Նարիմանովյան շրջանում։ Նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով մի քանի մարդ է տուժել։

Նշվում է, որ դեպքի վայրում են գտնվում դատախազության աշխատակիցները, կատարվում է քննություն, ինչպես նաև տարածքի զննություն:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ կան։